Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Եվրոպական ինտեգրումը Վրաստանի ռազմավարական կարևորագույն առաջնահերթությունն է

Եվրոպական ինտեգրումը Վրաստանի ռազմավարական կարևորագույն առաջնահերթությունն է
11.12.2016 | 11:40

News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, որ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում ձեռք բերված հաջողությունը տեղի բազմաթիվ մարդկանց ու Վրաստանին աջակցող ընկերների աշխատանքի արդյունքն է. «Մենք դեռ պետք է անցնենք մի շարք ընթացակարգեր, ինչի համար էլ աստիճանաբար, քայլ առ քայլ առաջ ենք գնում այդ գործընթացում, և հուսով ենք, որ բոլոր ընթացակարգերը ամբողջովին կավարտվեն մոտ ժամանակներս։ Վրաստանը կատարել է վիզային ռեժիմի ազատականացման մասով գործողությունների պլանի բոլոր պայմանները, և Բրյուսելում ու Եվրոպայի երկրներում մեր ընկերները մեզ շատ են օգնում այդ գործընթացում»։

Կվիրիկաշվիլին հիշեցրել է, որ եվրոպական ինտեգրումը Վրաստանի համար ռազմավարական կարևորագույն առաջնահերթություն է։

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ